Անհատ ձեռնարկատեր Նաիրի Մատինյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 501 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 7 Ա
02.02.2018
Անհատ ձեռնարկատեր Նաիրի Մատինյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի
թիվ 501 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունվարի 25-ի արձանագրություն թիվ 3) և Ա/Ձ Նաիրի Մատինյանի 2018 թականի հունվարի 19-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել Ա/Ձ Նաիրի Մատինյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 501 լիցենզիան` կապված Նաիրի Մատինյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. փետրվարի 8, ք. Երևան