Դրամավարկային քաղաքականության 2022 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2022 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 234Ա
 27.12.2022

Դրամավարկային քաղաքականության 2022 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2022 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2022 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2022 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/4):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պարբերականի հրապարակումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 27, ք. Երևան