«ԱՆԴԱԿՈ» ՍՊԸ-ին փոխանակման կետի մասնաճյուղի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 219 Ա
 27.12.2019

«ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի մասնաճյուղի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության 12.12.2019թ. և 20.12.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 3 շենք, 85 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 30, ք. Երևան