«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ցե-Քյու Արմենիա Գրոութ» ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 217 Ա
 27.12.2019

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ցե-Քյու Արմենիա Գրոութ» ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 20.12.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության «Ցե-Քյու Արմենիա Գրոութ» ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 30, ք. Երևան