«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրանցման և լիցենզավորման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 216 Ա
 27.12.2019

«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրանցման և լիցենզավորման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով «ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ-ի հիմնադիրներ Ռուզաննա Գևորգյանի և Արամ Բալոյանի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացրած 13.12.2019թ. և 24.12.2019թ.միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել և լիցենզավորել «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 30, ք. Երևան