«Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 210 Ա
 20.12.2019

«Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 56 արձանագրություն) և քննարկելով «Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 05.12.2019թ. և 17.12.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. «Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա՝ արժեթղթերի փաթեթի կառավարման գծով գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան