«ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 208 Ա
20.12.2019
«ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 56 արձանագրություն) և քննարկելով «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 23-ին և 2019 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ Է .
- Գրանցել «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան