«ՋԻ-ԷՄ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 207 Ա
 20.12.2019

«ՋԻ-ԷՄ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 56 արձանագրություն) և քննարկելով ՋԻ-ԷՄ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՋԻ-ԷՄ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 24-ին, նոյեմբերի 18-ին և նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ՋԻ-ԷՄ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան