«ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 206 Ա
20.12.2019
«ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 55 արձանագրություն) և քննարկելով «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.11.2019թ., 03.12.2019թ. և 09.12.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերսկսել «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 188 Ա որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:
- «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ.Բաշինջաղյան փողոց 188/8 առևտրի սրահ հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան