Անհատ Ձեռնարկատեր Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 205 Ա
 20.12.2019

Անհատ Ձեռնարկատեր Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 56 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Գորիկ Ստեփանյանի 18.11.2019թ. և 10.12.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերսկսել Անհատ Ձեռնարկատեր Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618/2 լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 189 Ա որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:
  2. Վերաձևակերպել Անհատ Ձեռնարկատեր Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618/2 լիցենզիան` կապված գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 26/1):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան