Ա/Ձ Սերգեյ Աղայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 491 և 491/2 լիցենզիաները վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 204 Ա
 20.12.2019

Ա/Ձ Սերգեյ Աղայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 491 և 491/2 լիցենզիաները վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Սերգեյ Աղայանի 02.11.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 55 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Սերգեյ Աղայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 491 և 491/2 լիցենզիաները` կապված Սերգեյ Աղայանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան