«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 307 և թիվ ԳԳ-Ե 323 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 203 Ա
20.12.2019
«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 307 և թիվ ԳԳ-Ե 323 լիցենզիաները վերաձևակերպելու
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 56 արձանագրություն) և հաշվի առնելով «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 25.10.2019թ., 29.10.2019թ., 08.11.2019թ., 04.12.2019թ. և 11.12.2019թ. միջնորդագրերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ իրերի պահպանման տարածքի փոփոխության հետ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փ. 3-րդ նրբանցք, 6/4 շինություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 307 և թիվ ԳԳ֊Ե 323 լիցենզիաները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան