«ԿՐԵԴԻՏ ԱԼՅԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 290 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 202 Ա
20.12.2019
«ԿՐԵԴԻՏ ԱԼՅԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 290 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 56 արձանագրություն) և հաշվի առնելով «ԿՐԵԴԻՏ ԱԼՅԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 03.12.2019թ. և 12.12.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ կապված «ԿՐԵԴԻՏ ԱԼՅԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության վայրի փոփոխության հետ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ԿՐԵԴԻՏ ԱԼՅԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 290 լիցենզիան (տրված` 10.2014թ.):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան