«Փրայմ Կապիտալ» ներդրումային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու և վերալիցենզավորելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 192 Ա
06.12.2019
«Փրայմ Կապիտալ» ներդրումային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու և վերալիցենզավորելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» և «ժզ» կետերը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 6-րդ մասը, 55-րդ հոդվածի 1-ին մասը, 57-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «Փրայմ Կապիտալ» ներդրումային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 28.10.2019թ., 28.11.2019թ., 02.12.2019թ., 03.12.2019թ. և 05.12.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «Փրայմ Կապիտալ» ներդրումային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0012 լիցենզիան:
- Վերագրանցել «Փրայմ Կապիտալ» ներդրումային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ՝ «Փրայմ Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ:
- «Փրայմ Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2019 թ. դեկտեմբերի 13, ք. Երևան