Անհատ Ձեռնակատեր Գորիկ Ստեփանյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 618/2 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30–օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 189 Ա
 06.12.2019

Անհատ Ձեռնակատեր Գորիկ Ստեփանյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 618/2 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30–օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Գորիկ Ստեփանյանի 18.11.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ   է .

  1. Կասեցնել Ա/Ձ Գորիկ Ստեփանյանի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 26/1) արտարժույթի առուվաճառքի թիվ 618/2 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2019 թ. դեկտեմբերի 6, ք. Երևան