«ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 188 Ա
 06.12.2019

«ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.11.2019թ. և 03.12.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Կասեցնել «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ (ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ. Բաշինջաղյան փողոց 188/8 առևտրի սրահ) արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2019 թ. դեկտեմբերի 6, ք. Երևան