«ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ի գրանցման և լիցենզավորման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 181 Ա
 22.11.2019

«ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ի գրանցման և լիցենզավորման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 52 արձանագրություն) և քննարկելով «ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հիմնադիրներ Սենիկ Սալազարյանի, Էմանուել Սողոմոնյանի, Էմիլ Սողոմոնյանի, Արա Հովհաննիսյանի և նրանց կողմից լիազորված անձ Արթուր Մկրտչյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած` 31.10.2019թ., 19.11.2019թ. և 20.11.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել և լիցենզավորել «ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                              Ներսես Երիցյան

2019 թ. նոյեմբերի 27, ք. Երևան