«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 802 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 177 Ա
22.11.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 802 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 49 արձանագրություն) և քննարկելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 23.10.2019թ. և 30.10.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 802 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2019 թ. նոյեմբերի 22, ք. Երևան