«ԳՈԼԴ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 250 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 172 Ա
 08.11.2019

«ԳՈԼԴ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 250 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 49 արձանագրություն) և հաշվի առնելով «ԳՈԼԴ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 22.10.2019թ. և 06.11.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ կապված «ԳՈԼԴ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Մ. Խորենացի 24)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԳՈԼԴ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 250 լիցենզիան (տրված` 02.2012թ.):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. նոյեմբերի 13, ք. Երևան