«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 166 Ա
25.10.2019
«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 24.09.2019թ., 08.10.2019թ., 14.10.2019թ. և 22.10.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գայի պողոտա 16 (1-ին հարկ) հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գայի պողոտա 16 (-2 հարկ) հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 30, ք. Երևան