Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 145 Ա
 11.10.2019

Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 44 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանի՝ 02.08.2019թ., 09.08.2019թ. և 16.09.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (գործունեության նոր հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 9/5):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. հոկտեմբերի 16, ք. Երևան