«ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ՖՈՆԴ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 141 Ա
03.10.2019
«ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ՖՈՆԴ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի» կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 08.11.2016թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 20.09.2019թ. և 03.10.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ՖՈՆԴ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի» կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 7, ք. Երևան