«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 139 Ա
26.09.2019
«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (25.09.2019թ. արձանագրություն թիվ 42) և հաշվի առնելով «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր Մարտինս Բաումանիսի` ի դեմս վերջինիս լիազորված անձ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած 20.08.2019թ., 29.08.2019թ., 10.09.2019թ. 24.09.2019թ. և 25.09.2019թ. միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել և լիցենզավորել «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան