«ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 138 Ա
26.09.2019
«ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 16 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի գլուխ 5-ը, քննարկելով «ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց` Գևորգ Նալբանդյանի և Լարիսա Նալբանդյանի կողմից 20.06.2019թ., 08.07.2019թ., 22.07.2019թ., 26.08.2019թ., 03.09.2019թ. և 13.09.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 42 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա հետևյալ ներդրումային ծառայություններ մատուցելու համար.
- հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
- իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան