«ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 137 Ա
26.09.2019
«Էքսպրես Վիպ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 42 արձանագրություն) և հաշվի առնելով «Էքսպրես Վիպ Սերվիս» ՍՊԸ կողմից 03.09.2019թ. և 24.09.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել «Էքսպրես Վիպ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 26ա հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան