«ՆԱՐ ԱՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 826 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 131 Ա
 17.09.2019

«ՆԱՐ ԱՌ» ՍՊԸ-ին  տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 826 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (11.09.2019 թ. թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «ՆԱՐ ԱՌ» ՍՊԸ 16.08.2019 թ. և 02.09.2019 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել «ՆԱՐ ԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 826 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Շերամի 76/3):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. սեպտեմբերի 19, ք. Երևան