«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ապահովագրական բրոքերային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 130 Ա
17.09.2019
«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ապահովագրական բրոքերային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 36-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (11.09.2019 թ. թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10.09.2019 թ. միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ապահովագրական բրոքերային գործունեության իրականացման լիցենզիա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. սեպտեմբերի 19, ք. Երևան