«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 118 Ա
30.08.2019
«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 13.04.2010թ. թիվ 74-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/1-ի 3-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի օգոստոսի 28-ի թիվ 37 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 29.03.2019թ., 17.05.2019թ., 01.07.2019թ. 06.08.2019թ. և 22.08.2019թ. ներկայացված միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2019 թ. սեպտեմբերի 3, ք. Երևան