«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության պահպանողական կենսաթոշակային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114 Ա
 16.08.2019

«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության պահպանողական կենսաթոշակային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի օգոստոսի 14-ի թիվ 35 արձանագրություն) և քննարկելով «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից ֆոնդի կանոնները գրանցելու համար 07․08․2019թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի պահպանողական կենսաթոշակային ֆոնդի կանոնները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. օգոստոսի 27, ք. Երևան