«ԱՐՄ ԵՎ ԱՐԹ ՉԵՆՋ ՄԱՐՔԵԹ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 798 լիցենզիայի վերաձևակերպման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 104 Ա
 02.08.2019

«ԱՐՄ ԵՎ ԱՐԹ ՉԵՆՋ ՄԱՐՔԵԹ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 798 լիցենզիայի վերաձևակերպման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ և 11-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հուլիսի 24-ի թիվ 32 արձանագրություն) և քննարկելով «ԱՐՄ ԵՎ ԱՐԹ ՉԵՆՋ ՄԱՐՔԵԹ» ՍՊԸ-ի՝ 12.06.2019թ., 27.06.2019թ. և 16.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. Վերաձևակերպել «ԱՐՄ ԵՎ ԱՐԹ ՉԵՆՋ ՄԱՐՔԵԹ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 798 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (գործունեության նոր հասցեն է՝ ՀՀ, մարզ Տավուշ, համայնք Այրում, գյուղ Բագրատաշեն, 19-րդ փողոց, թիվ 11/2 խանութ):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2019 թ. օգոստոսի 7, ք. Երևան