«Փարվանա կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 15 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 103 Ա
 02.08.2019

«Փարվանա կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 15 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք  ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 166-րդ կետի 4-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հուլիսի 31-ի թիվ 33 արձանագրություն) և քննարկելով «Փարվանա Կրեդիտ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 15.07.2019թ., 29.07.2019թ. և 30.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «Փարվանա Կրեդիտ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 15 լիցենզիան՝ կապված ֆիրմային անվանման փոփոխության հետ (նոր ֆիրմային անվանումն է՝ «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութուն):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2019 թ. օգոստոսի 7, ք. Երևան