«ԱՐԱՆԳԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 228 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 97 Ա
 19.07.2019

«ԱՐԱՆԳԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 228 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հուլիսի 10-ի թիվ 30 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՐԱՆԳԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 07.06.2019թ., 28.06.2019թ., 04.07.2019թ. և 16.07.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ կապված «ԱՐԱՆԳԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գտնվելու վայրի և գրավատնային գործունեության իրականացման վայրի փոփոխության հետ (նոր հասցե` ՀՀ, ք. Երևան, Աբովյան 35շ., 4 տարածք)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել «ԱՐԱՆԳԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 228 լիցենզիան (տրված` 15.03.2011թ.):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ        Ներսես Երիցյան

2019 թ. հուլիսի 19, ք. Երևան