Դրամավարկային քաղաքականության 2021 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/1) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 35Ա
 30.03.2021

Դրամավարկային քաղաքականության 2021 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/1) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2021 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/1)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/1):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պարբերականի հրապարակումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Ներսես Երիցյան

2021 թ. մարտի 30, ք. Երևան