«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 90 Ա
 21.06.2019

«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 19-ի թիվ  26 արձանագրություն) և քննարկելով «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 27.05.2019թ., 31.05.2019թ., 06.06.2019թ. և 11.06.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 28/2, 28 շենք 1/2 տարածք, 28 շենք 1/5 տարածք հասցեներում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ        Արթուր Ջավադյան

2019 թ. հունիսի 26, ք. Երևան