«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 745 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 87 Ա
21.06.2019
«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 745 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 12-ի թիվ 25 արձանագրություն) և քննարկելով «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի 31.05.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 745 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունիսի 21, ք. Երևան