«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման ԹԻՎ ԳԳ-Ե 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 78 Ա
 07.06.2019

«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման ԹԻՎ ԳԳ-Ե 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մայիսի 29-ի թիվ 22 արձանագրություն) և հաշվի առնելով «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 23.04.2019թ., 10.05.2019թ., 14.05.2019թ. և 16.05.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ կապված «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման վայրի փոփոխության հետ (նոր հասցե` ՀՀ, ք. Իջևան, Ա. Մելիքբեկյան փողոց 5/4)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 332 լիցենզիան (տրված` 24.12.2018թ.):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. հունիսի 12, ք. Երևան