Ազատուհի Բլիկյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 631 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 68 Ա
 27.05.2019

Ազատուհի Բլիկյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 631 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.05.2019թ. թիվ 21 արձանագրություն)  և քննարկելով Ազատուհի Բլիկյանի 07.05.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել Ազատուհի Բլիկյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 631 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2019 թ. մայիսի 27, ք. Երևան