«ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 191 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 65 Ա
 10.05.2019

«ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 191 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մայիսի 8-ի թիվ 19 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 16.04.2019թ., 30.04.2019թ., 02.05.2019թ. և 06.05.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման հետ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շահամիրյանների փողոց 9/9)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 191 (տրված՝ 12.2009թ.) լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Արթուր Ջավադյան

2019 թ. մայիսի 15, ք. Երևան