«ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 51 Ա
 26.04.2019

«ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն) և քննարկելով «ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 25․02.2019թ.,14.03.2019թ., 03.04.2019թ., 04.04.2019թ. և 05.04.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. ապրիլի 29, ք. Երևան