Ա/Ձ Մանուկ Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 46 Ա
12.04.2019
Ա/Ձ Մանուկ Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն) և հաշվի առնելով Ա/Ձ Մանուկ Սարգսյանի 22.03.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Մանուկ Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ Երևան Կենտրոն, Քաջազնունու փողոց 8/7 և 8/10):
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2019 թ. ապրիլի 17, ք. Երևան