Ա/Ձ Հասմիկ Թադևոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 696 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 45 Ա
 12.04.2019

Ա/Ձ Հասմիկ Թադևոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 696 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն) և հաշվի առնելով Ա/Ձ Հասմիկ Թադևոսյանի 01.04.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Հասմիկ Թադևոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 696 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու փողոց հ.29/6):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                     Ներսես Երիցյան

2019 թ. ապրիլի 17, ք. Երևան