Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 216 Ա
29.12.2020
Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4) պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/4):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պարբերականի հրապարակումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան