«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 37 Ա
29.03.2019
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, քննարկելով «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող «ՊՈՒԿՈՒՈՏԱՍ ԼԻՄԻՏԵԴ» ընկերության՝ ի դեմս նրա միակ հիմնադիր Ահարոն Մխիթարյանի կողմից 06.03.2019թ., 26.03.2019թ. և 28.03.2019թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը և ընկերությանը տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար.
- հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
- իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
- արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
- արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. ապրիլի 3, ք. Երևան