«ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 329 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 24 Ա
 19.02.2019

«ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 329 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «ժգ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 արձանագրություն) և հաշվի առնելով «ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 07.02.2019թ. ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Կասեցնել «ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 329 լիցենզիայի (տրված՝ 06.2018թ.) գործողությունը՝ մինչև 13.06.2019թ.:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ          Արթուր Ջավադյան

2019 թ. փետրվարի 19, ք. Երևան