«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 23 Ա
 19.02.2019

«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 13-ի թիվ 6 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 29.01.2019թ. և 06.02.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փողոց 8 շենք, 18 տարածք և ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փողոց հ.10 հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան (տրված՝ 29.07.2015թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Սահմանել, որ`

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
  • «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. փետրվարի 19, ք. Երևան