Ա/Ձ Անուշավան Պետրոսյանին գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 21 Ա
19.02.2019
Ա/Ձ Անուշավան Պետրոսյանին գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 6-ի թիվ 5 արձանագրություն) և հաշվի առնելով Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի կողմից 21.11.2018թ., 14.12.2018թ., 19.12.2018թ., 26.12.2018թ., 09.01.2019թ., 22.01.2019թ. և 24.01.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Տրամադրել Ա/Ձ Անուշավան Պետրոսյանին՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 27/7 բնակելի տարածքով առևտրի տուն հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. Փետրվարի 22
Երևան