«ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 19 Ա
15.02.2019
«ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի 48-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 7 արձանագրություն), «ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի 15.02.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Ուժը կորցրած ճանաչել «ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. փետրվարի 15, ք. Երևան