Ա/Ձ Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 18 Ա
 15.02.2019

Ա/Ձ Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019թվականի փետրվարի 13-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Գուրգեն Մելիքյանի 17.01.2019թ., 24.01.2019թ. և 11.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Տ. Պետրոսյան փողոց, 44/1):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Արթուր Ջավադյան

2019 թ. փետրվարի 20, ք. Երևան