«Քեթրին գրուպ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 820 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 4 Ա
23.01.2019
«Քեթրին գրուպ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 820 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունվարի 16-ի թիվ 2 արձանագրություն), «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի և 2019 թվականի հունվարի 11-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 820 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունվարի 23, ք. Երևան