Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/2) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 105Ա
26.06.2020
Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/2) պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2020 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/2)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/2):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության Կենտրոնական բանկի նախագահի գրասենյակին և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պարբերականի հրապարակումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հունիսի 29, ք. Երևան